Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատաքննության արդյունքում 3 տարվա ազատազրկման է դատապարտել Նորիկ Եղյազարյանին և Արմեն Օհանյանին՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Հունիսի 16-ին NEWS.am-ին այդ մասին հայտնել է ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունը։

Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, թե Երեւանի ավագանու ընրությունների ընթացքում 8-րդ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներ Եղյազարյանն ու Օհանյանը օգտվելով 16 ընտրողների անփութությունից, որ նրանք իրենց ծրարները չեն գցել անմիջապես արկղի մեջ, պատճենահանման միջոցով այդ ձայները փոխել են Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին։

Ըստ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարական օրենսգրքի, արագացված դատաքննությունը կայանում է միայն դատապարտյալի կամոք։ Արագացված դատաքննության արդյունքում սահմանված պատիժը չի կարող գերազանցել նման արարքի համար պատժի առավելագույն չափի 2/3-ը։ Այն դեպքում, երբ ամենախիստ պատժի 2/3 չի բավարարում տվյալ հանցագործության դատավճռի համար, մեղմացուցիչ դատավճիռ է կայացվում։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի համաձայն՝ այս հանցանքի համար առավելագույն պատիժ է սահմանված 5տարին։