Նավթի համաշխարհային գներն աննշան նվազում են՝ ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարների արդյունահանման կրճատման վերաբերյալ վիճակագրական տվյալների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,08 տոկոսով՝ հասնելով 63,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,05 տոկոսով՝ հասնելով 59,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:



























