Ավստրալիայի իշխանությունները արձանագրել են երկրի պատմության մեջ առեւտրի հաշվեկշռի ռեկորդային դեֆիցիտ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ապրիլին ներկրման ծավալները 3 մլրդ դոլարով գերազանցել են արտահանման ծավալները։
Ավստրալիայի տնտեսությանը հասցված գլխավոր հարվածը ածխի եւ երկաթի հանքաքարի համաշխարհային գների նվազումն է, քանի որ դրանք պետությունից արտահանվող խոշոր ապրանքներն են, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նշենք, որ վերջին 25 տարիների ընթացքում Ավստրալիայի տնտեսությունը հետեւողական աճ էր գրանցել։
Փորձագետները նշում են, որ առեւտրային դեֆիցիտը տեղի է ունենում Չինաստանում տնտեսական աճի ֆոնին, քանի որ այն Ավստրալիայի հիմնական առեւտրային գործընկերն է։



























