ՌԴ Կրասնոյարսկի ոստիկանները 224 կգ քաշով մարիխուանա են առգրավել, որը թմրավաճառները ցանկանում էին վաճառել 4,5 մլն ռուբլով կամ փոխանակել Toyota Land Cruiser 200 ջիպ մեքենայի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:

Ոստիկանությունն իր աշխատակիցներին ներդրել էր այդ խմբավորման մեջ: Առաջին փորձնական խմբաքանակը՝ 44 կգ քաշով, գնորդին է փոխանցվել վերջնական գործողությունից երեք օր առաջ, երբ 180 կգ մարիխուանան փոխանակվել է մեքենայի հետ, հաղորդում է Gazeta-ն:

Հանցագործներին ձերբակալել են Աչինսկում, սրճարանի մոտ, որտեղ եկել էին փոխանակումն իրականացնելու: Մարիխուանան եղել է 12 մեծ սեւ աղբի պարկերի մեջ: Բացի այդ, հայտնաբերվել է թմրանյութերի 28 փաթեթ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է երեք մարդ: