ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված  ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:  Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը եւ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկասեմի եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ: