Գվատեմալայում 12 կրակոցով սպանել են երկրի նախկին նախագահ Էֆրաին Ռիոս Մոնտտի շահերը պաշտպանող փաստաբանին։ Նշենք, որ Մոնտտը մեղադրվում է ցեղասպանության մեջ։

Ֆրանցիսկո Պալոմոն սպանվել էր դեպի մայրաքաղաք տանող ճանապարհին։ Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները հանցագործները դեպքի վայրից մոտոցիկլերով դիմել են փախուստի, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Գվատեմալայի նախկին նախագահին մեղադրում են 1980-ական թթ. 1700 մարդ սպանելու մեջ։ 2013թ. դատարանը նրան դատապարտել էր 80 տարվա ազատազրկման, սակայն հետո վճիռը չեղյալ էր հայտարարվել։

Մոնտտը իշխանության էր եկել 1982թ. հեղաշրջման արդյունքում, սակայն մեկ տարի անց իշխանազրկվել էր։