Չինաստանում հունիսի 4-ին մասնագետները սկսել են Յանցզի գետում խորտակված զբոսանավի զոհերի հարազատներից ԴՆԹ նմուշներ հավաքել աղետի զոհերի ինքնությունը հաստատելու համար։ Այս մասին գրում է «Սյանդայ Կույաբո» թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ նավաբեկությունը տեղի էր ունեցել Հուբեյ նահանգում։ Նանջինգ քաղաքից Չունցին ուղեւորվող «Արեւելքի աստղ» ջերմանավը ցիկլոնի պատճառով խորտակվել էր։ Տախտակամածի վրա կար 456 մարդ, որոնցից զոհվել է 65-ը, եւս 14-ը փրկվել է։ Մյուսների ճակատագիրն անհայտ է մնում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։