Հունաստանում շարունակվող շախմատի ավանդական մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Մեր պատվիրակներից մեկական միավոր վաստակեցին Հրանտ Մելքումյանը, Վահե Բաղդասարյանն ու Էլինա Դանիելյանը։ Զավեն Անդրիասյանն ու Գաբրել Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:
Նելլի Աղինյանը պարտություն կրեց:
Վեց տուրից հետո առաջին տեղը բաժանում են Զավեն Անդրիասյանը, հնդիկ Տեյաս Բակրեն, ուկրաինացի Ադամ Տուխաեւն ու ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովը, որոնք վաստակել են հնգական միավոր:




























