Եգիպտոսի դատարանը ընդունել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացման դատավճռի դեմ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը, գրում է Reuters.

Դատարանն ընդունել է 2011թ. ցուցարարների մահվանը վերաբերող գլխավոր դատախազի բողոքը եւ գործի նոր վերանայում է նշանակել, գրում է Gazeta-ն։

Մայիսի 9-ին դատարանը գործի վերաքննության արդյունքում Մուբարաքին եւ նրա 2 որդիներին կաշառակերության համար դատապարտել էր 3 տարվա ազատազրկման։