Ռուսաստանն ու Ֆրանսիան հունիսին կշարունակեն «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրների մատակարարման հարցով բանակցությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Միստրալների» շուրջ բանակցությունները բնականաբար կշարունակվեն։ Պատվիրակությունների հանդիպման կոնկրետ ամսաթիվ չկա։ Կողմերը պետք է պատրաստվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Կրեմլից իրենց հերթին կարծում են, որ «Միստրալների» շուրջ իրավիճակը կկարգավորվի ամռան ընթացքում։