Հունիսի 3-ին Սեյմի կողմից ընտրված Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը չի պատրաստվում լքել Օգրեի իր բնակարանը եւ տեղափոխվել Յուրմալայի նախագահական նստավայր։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լատվիայի Սեյմը արտահերթ նիստի ժամանակ երկրի նախագահ էր ընտրել «Կանաչների եւ գյուղացիների միություն» կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Վեյոնիսին։ Նրա օգտին քվեարկել էր 55 պատգամավոր։ Հաղթանակի համար նրան անհրաժեշտ էր 100 պատգամավորներից 51-ի ձայները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ իրեն դուր է գալիս Օգրեի իր բնակարանը։ «Ես հասկանում եմ, որ այս կապակցությամբ որոշակի խնդիրներ կլինեն, եւ անվտանգության ծառայությունը այդքան էլ գոհ չի լինի ստեղծված իրավիճակից»,- հայտարարել է Վեյոնիսը։
Նա նշել է, որ օգտվելու է Յուրմալայի նստավայրից բանակցությունների ժամանակ։



























