Բիլլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆֆեթի՝ իրենց ունեցվածքը կարիքավորների հետ կիսելու կոչին միացել են 38 ամերիկացիներ, սակայն աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկացի Կառլոս Սլիմը նրանց վարմունքը «աբսուրդային» է համարում:
Իրենց ստորագրությունները դնելով այս երդման տակ՝ միլիարդատերերը այդկերպ հրապարակայնորեն խոստացել են կատարել իրենց տված խոստումը: Նրանց թվում են Bloomberg գործակալության հիմնադիր եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, նավթային մանգատ Թոմաս Բուն Պիկենսը, մեդիամագնատ Թեդ Թերները, Oracle ընկերության հիմնադիր Լարրի Էլիսոնը եւ կինոռեժիսոր Ջորջ Լուկասը, հաղորդւոմ է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Բաֆֆեթն ու Գեյթսը դիմել էին ամերիկացի միլիարդատերերին՝ կոչ անելով գումարները ծախսել բարեգործական նպատակներով: Նախաձեռնության էությունը կայանում է նրանում, որ համոզեն երկրի հարուստ մարդկանց բարձրաձայն հայտարարել բարեգործ դառնալու մտադրության մասին:




























