Հայաստանի տարածքում, հունիսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 5-ին էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունիսի 5-ի օրվա երկրորդ կեսին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Գեղարքունիքում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,
Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+25,
Արցախում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28:




























