Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել է ՀԵՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը: Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 400-ից ավելի ծրագիր հետեւյալ ուղղություններով` կրթություն եւ գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական եւ զբաղվածության խնդիրներ, հոգեւոր, հայրենասիրական եւ մշակութային դաստիարակություն, միջազգային համագործակցություն, ինչպես նաեւ տարբեր մարզային ծրագրեր: Ի գիտություն է ընդունվել ՀԵՀ 2014 թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են հիմնադրամի 2015 թ. բյուջեն եւ «ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական միջոցների տրամադրման» կարգը:

Արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր եւս: