Հայաստանը USAID-ից կստանա լրացուցիչ գրանտային ֆինանսավորում՝ 6 մլն 683 հազար դոլարի չափով՝ նորմատիվային փաստաթղթերի կազմման համար։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության՝ հունիսի 4-ի նիստում։
Բուն համաձայնագիրը կնքվել էր 2010 թվականին: 6-րդ փոփոխությամբ նախատեսվում է նշված նպատակին լրացուցիչ հատկացնել 6 մլն 683 հազար ԱՄՆ դոլար, որի դեպքում հատկացման ընդհանուր թիվը կգերազանցի 51 մլն դոլարը: 6-րդ փոփոխությունը նախատեսում է, որ դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, փոփոխություն կատարի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների օրենքում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի վճարը սահմանելով ծավալի 100 տոկոսի չափով, ինչպես նաեւ ապահովի ջրի որակի եւ ջրօգտագործման թույլտվության տվյալների հասանելիությունը հանրությանը:



























