«Արեւելքի աստղ» չինական զբոսանավը, որը հունիսի 1-ին խորտակվել էր Յանցզի գետում, ջրից ցամաք է դուրս հանվել։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։
Հունիսի 5-ի առավոտյան հայտնաբերվել է եւ 82 մարդու դիակ։ 360 ուղեւորի ու անձնակազմի անդամների ճակատագիրն անհայտ է։ Փրկարարներին հաջողվել է ջրից կենդանի դուրս բերել ընդամենը 14 հոգու։
Նավը ջրից հանվել է 2 ժամվա ընթացքում, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Փրկարարները մտադիր են ջուրը դուրս հանել նավի խցիկներից զոհերի մարմինները գտնելու հույսով։
Նանջինգ քաղաքից Չունցին ուղեւրովող «Արեւելքի աստղ» ջերմանավը խորտակվել էր ուժեղ ցիկլոնի պատճառով։





























