Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում հետաքննությունը գաղտնի վկա ունի, որը սպանության նախապատրաստության ժամանակ շփվել է մեղադրյալների հետ, գրում է «Ռոսբալտ»-ը։
«Վկան մարտի սկզբին հայտնվել էր հատուկ ծառայությունների ձեռքում եւ պատմել էր ամեն բան, ինչ իմացել էր (նա նշել էր Գերեմեեւի, Դադաեւի, Գուբաշեւի, Շավանովի անունները, որոնք կարող էին կապ ունենալ Նեմցովի սպանության հետ)։ Վկան տեղեկություններ ուներ, քանի որ շփվում էր այդ մարդկանց հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հաղորդվում է, որ հենց այս գաղտնի վկան է հայտնել ենթադրյալ մարդասպանների անունները։




























