Նավթի համաշխարհային գները կտրուկ անկումից հետո կարգավորվել են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները կայունացել են 0.19 տոկոսով եւ գնահատվել 62.21 դոլար մեկ բարելի դիմաց։ Իսկ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները էժանացել են 0.22 տոկոսով եւ կազմել 58.13 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Gazeta-ն։




























