Շիա ապստամբները Եմենի եւ Սաուդյան Արաբիայի հետ սահմանին մղվող մարտերում մի քանի սաուդցի զինծառայող են գերի վերցրել։ Այս մասին հայտարարել է շիա հուսիների կողմից Եմենի ԶՈւ ղեկավար նշանակված գնդապետ Շարֆ Լուկմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես հայտնում է Sputnik-ը, նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գնդապետը հայտարարել է, որ հուսիները եւ ժողովրդական հանձնաժողովները կարողացել են ոչնչացնել Սաուդյան Արաբիայի մի շարք ռազմական դիրքեր եւ շարքից հանել 5 ինքնաթիռ։





























