ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման եւ դուստրերը՝ Մալիան եւ Սաշան, հունիսին կայցելեն Մեծ Բրիտանիա եւ Իտալիա: Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը:
Մեկշաբաթյա ճանապարհորդության ընթացքում, որը կսկսվի հունիսի 15-ին, ԱՄՆ առաջին տիկինը դուստրերի հետ կայցելի Լոնդոն, Միլան, Վենետիկ ու Վիչենցա: Լոնդոնում Միշել Օբաման հանդես կգա աղջիկների կրթության թեմայով, իսկ Միլանում գլխավորի ԱՄՆ պատվիրակությունը «ԷՔՍՊՕ—2015»-ում:
Վիչենցայում նա կհանդիպի այնտեղ գտնվողն ամերիկացի զինվորների հետ, իսկ Վենետիկ կուղեւորվի տեսարժան վայրերը տեսնելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























