Նիգերիայի Ադամավա նահանգի շուկայում որոտացած պայթյունի հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 20-32 մարդ։

«Մարդիկ այդ պահին շտապում էին տուն վերադառնալ երեկոյան աղոթքի համար, եւ հենց այդ ժամանակ շուկայի մոտ հնչել է պայթյունը»,- DPA գործակալությանը հայտնել է ականատեսներից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի կոնկրետ թիվը  հայտնի կդառնա ոչ շուտ, քան ուրբաթ օրը։

Reuters գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է 30 զոհի մասին։