«Օվկիանոսներ առանց ծովահենության» ամերիկյան հասարակական կազմակերպության տեղեկությունների համաձայն՝ 2014թ. ծովային ամենաբանուկ երեք երթուղիների վրա մոտ 5 հազար նավաստի ենթարկվել է ծովահենային հարձակման։
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Հարավարեւելյան Ասիայում հարձակումների մոտ 90 տոկոսը ավարտվում է նավերի առեւանգումով, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ընդ որում ծովահենները ոչ միայն թալանում են նավերը, այլ նաեւ գերի են վերցնում նավաստիներին եւ խոշտանգումների ենթարկում նրանց։ Հատկապես վիճակը լուրջ է Աֆրիկայի արեւեմտյան ափերին։
Միաժամանակ նշվում է, որ Սոմալիի առափնյա հատվածներում նավերի առեւանգման դեպքերը պակասել են այն բանից հետո, երբ այդ ջրերում շրջող նավերի վրա սկսեցին զինված հսկողություն հաստատել։





























