Երեւանի Կիեւյան կամրջից այսօր՝ հունիսի 5-ին, քիչ առաջ, մոտ 40-45 տարեկան տղամարդ է ցած նետվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մահացածի ինքնությունը դեռ պարզվում է, խումբը դեռ դեպքի վայրում է, հանգամանքները ճշտվում են:





























