Վիեննայում բացվել է նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարների նիստը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՕՊԵԿ-ը կարող է որոշում ընդունել՝ չփոխել նավթի արդյունահանման քվոտաները եւ պահպանել դրանք օրական 30 մլն բարել մակարդակով:
ՕՊԵԿ-ի նախորդ նիստում, 2014-ի նոյեմբերին նույնպես որոշվել է պահպանել քվոտաները՝ չնայած նավթի գների կտրուկ անկմանը՝ ավելի քան 30 տոկոսով մի քանի ամսվա ընթացքում:




























