Բալթիկ ծովում այսօր՝ հունիսի 5-ին, մեկնարկել են Baltops-2015 միջազգային զորավարժությունները, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրներ:

Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում է մոտ 40 նավ ու օդանավ: Վարժանքների հիմնական խնդիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Հյուսիսային Եվրոպայի պետությունների զինված ուժերի Փոխգործակցության բարելավումը բարդ գործողությունների ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զորավարժություններին մասնակցում են Բալթյան երեք երկրները՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, եւ եւս 12 երկրներ, այդ թվում Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, որոնք զորավարժությունների կազմակերպիչներն են:

Այս տարվա մայիսին Բալթիկ ծովում արդեն միջազգային զորավարժություններ են ընթացել, որոնք կազմակերպել էին բալթյան երկրները: Այդ ժամանակ զորավարժություններին մասնակցել ր 20 նավ, այդ թվում բրիտանական, գերմանական ու բելգիական: