Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները պետք է երկարաձգվեն եւս 6 ամսով։ Նման կարծիք է հայտնել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պատժամիջոցները պայմանավորված են Մինսկի համաձայնագրերի կատարմամբ։ Մինսկի համաձայնագրերի կատարումը նախատեսված է մինչեւ 2015թ. վերջը։ Ես չեմ ուզում ենթադրություններ անել, սակայն հասկանում եմ, որ դա կամ կլինի 6 ամիս կամ պետք է լինի 6 ամիս։ Դրա համար էլ կարծում եմ, որ դա պայմանավորված
է Մինսկի համաձայնագրերի գրաֆիկով»,- հայտարարել է նա։




























