Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբեյալ խորհրդարանական լսումները լինելու են դռնբաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Խորհրդարանական լսումները տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 12:00-ին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր անձնական կարծիքով՝ քննարկումն ավելի արդյունավետ կլիներ փակ ռեժիմով:

«Կարծում եմ, որ բաց ռեժիմով քննարկման ժամանակ կլինեն ոչ միայն բովանդակային, այլեւ զգացմունքային, քաղաքական հայտարարություններ, իսկ դա արդյունավետ չէ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: