ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է 476.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.66 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.14 դրամ (նվազել է 5.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 730.60 դրամ (նվազել է 6.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.55 դրամ (նվազել է 0.13 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.51 դրամ, ոսկին՝ 18,029.73 դրամ, պլատինը՝ 16,864.54 դրամ:

Հունիսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 476.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 476.75 դրամ: