Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցանկանում է Ուկրաինան վերածել սաթի արտահանման համաշխարհային կենտրոնի։ Այս մասին նա հայտարարել է Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նշենք, որ սաթի մեծ մասի հանքահանումը ներկայումս տեղի է ունենում ապօրինի ճանապարհով։

«Ես օրենք եմ նախաձեռնել, որը պետք է մի կողմից ապահովեր բնության եւ  պետության շահերի պաշտպանությունը, իսկ մյուս կողմից ապահովեր բոլոր նրանց աշխատանքը, ովքեր այնտեղ աշխատում են։ Օրենքն անցել է առաջին ընթերցումը։ Մեր նպատակն է պահպանել բնապահպանական օրենսդրությունը նրանց հետ, ովքեր օգտագործում են արտոնագրեր, եւ Ուկրաինան վերածել սաթի խոշոր արտահանողի, որպեսզի երկրի բնական հարստությունը իզուր չկորչի»,- ասել է նախագահը եւ նշել, որ հույս ունի, որ Գերագույն Ռադան մոտ ժամանակներս կընդունի այդ օրենքը։