Յուրմալայում կայացած «Նոր ալիք» միջազգային մրցույթի հաղթող, երգչուհի Սոնա Շահգելդյանը կշարունակի իր ստեղծագործական գործունեությունը եւ հանդես կգա համերգներով։ Այս մասին նա ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանում եւս մենահամերգ կունենա։
«Ես հույս ունեմ մենահամերգներ ունենալ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանյան երկրներում»,- հայտարարել է նա։ Հաղթանակից հետո երգչուհին ստացել է բազմաթիվ առաջարկություններ եւ ներկայումս քննարկում է, թե որոնք ընդունի։
Հիշեցնենք, որ Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցությում Սոնա Շահգելդյանը երեք մրցութային օրերի ընթացքում հավաքեց 288 բալ՝ մեկ միավորով գերազանցելով Ուկրիանայի մասնակցին Տատյանա Շիրկոյին եւ գրավելով առաջին տեղը։
Երրորդ տեղը զբաղեցրեց Էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեն։
Նշենք, որ «Նոր ալիք» մրցույթի մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է, որից 50 հազարը տրվել է առաջին տեղը գրավածին, 30 հազար երկրորդ տեղի եւ 20 հազար երրրորդ տեղի համար։




























