Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որը մի քանի օր գտնվում էր Դուբայում, ՖԻԴԵ-ի ֆինանսական հարցերով գլխավոր տնօրեն է նշանակել Նորին մեծություն, շեյխ Բուտի բին Սուհայիլ Ալ Մաքթումին: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Կողմերը պայմանավորվել են նպաստել Արաբական Միացյալ Էմիրություններում շախմատի զարգացմանը: