Ռուսաստանի Գիտությունների ակադեմայի թղթակից-անդամ, Էթնոլոգիայի եւ անտրոպոլոգիայի ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովը «Комментарии.ру» կայքին մեկնաբանելով ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը, ասել է. «Դեսպան Բյուլբյուլօղլիի հայտարարությունն արտացոլում է Ադրբեջանի իշխանությունների աճող, բայց քիչ արդարացված ինքնավստահությունը երկրի տնտեսական ու ռազմական ուժի եւ աճող միջազգային հեղինակության կապակցությամբ: Երկուսն էլ միայն ինքնավստահության արտահայտություն են»:

Ակադեմիկոսը նաեւ հնարավոր, բայց քիչ հավանական է համարել պատերազմի վերսկսումը: «Բաքվում պետք է հասկանան, որ այդ դեպքում հնարավոր է հրթիռային հրետակոծության ենթարկվի Միգեչաուրի ՀԷԿ-ը, իսկ այդ այդ ջրանցքի կործանումը կենտրոնական Ադրբեջանի համար աղետալի կլինի, իսկ Կուրի հարթավայրը երկար ժամանակ անանցանելի կլինի անգամ ցանկացած ռազմական տեխնիկայի համար»,- ասել է ռուսաստանցի ակադեմիկոսն ու հավելել. «Ճանապարհը, որով պետք է փնտրել ղարաբաղյան հակամարտության լուծումը, իրական քաղաքականության եւ փոխզիջման ճանապարհն է: Ցավոք, ոչ մի կողմը դեռ չի հասել դրան: Միանաժամանակ, հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ ՄԱԿ-ի վերահսկողությամբ ու երաշխիքներով կարող էր լավագույն լուծումը դառնալ»: