ԱՄՆ սահմանային ծառայության ուղղաթիռը անհայտ անձանց կողմից կրակահերթի ենթարկվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել Մեքսիկայի սահմանին ընկած Թեքսաս նահանգի Լարեդո քաղաքի մոտակայքում։ Այս մասին  տեղեկացնում է AP գործակալությունը։

Ինչպես Laredo Morning Times պարբերականին հայտնել է Ուեբբ շրջանի ոստիկանության շերիֆը, ուղղաթիռի ուղղությամբ արձակվել է 6 կրակոց, որոնցից 2-ը խոցել են թիրախը։ Սահմանապահները չեն տուժել, ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Այն մասին, թե սահմանի որ կողմից է իրականացվել կրակահերթը, չի հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։