«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է մշակում։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի արտգործնախարար Ջուլիա Բիշոփին։

«ԻՊ-ի կողմից քլորի օգտագործումը եւ որակավորված անձնակազմի հավաքագրումը վկայում են քիմիական զենքի մշակման հարցում շատ լուրջ մտադրությունների մասին»,- նշել է նախարարը, փոխանցում է Gazeta-ն։