«Հայաստանի էլեկտրացանցեր»-ը չպետք է մեղքը իրենից բացի այլ տեղ փնտրի։ Այս մասին հունիսի 6-ին լրագրողներին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
«Նման վարքը պետք է բացառել։ Իհարկե, ամեն բան, ինչն օբյեկտիվորեն ազդում է ինքնարժեքի վրա՝ փոխարժույթը, ջերմային եւ ատոմային էլեկտրակայանների վառելիքը, պետք է հաշվի առնել։ Բայց ահա շքեղությունը, եթե նման բան են թույլ տվել, չի կարելի ներառել սակագնի մեջ»,- հայտարարեց Մինասյանը։





























