Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Սարաեւո, որպեսզի մեղմի սերբական, խորվաթական եւ մուսուլմանական համայնքների միջեւ տարաձայնությունները։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Բալկանյան թերակղզում պատերազմի ավարտի 20-ամյակին նվիրված այցը կտեւի 10 ժամ։ Հաղորդվում է, որ Վատիկանը հավատում է, որ Ֆրանցիսկոսը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա, փոխանցում է Gazeta-ն։