Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 112-ամյակի առիթով, Կոմիտասի անվան պանթեոնում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը ծաղկեպսակ է դրել մեծ երաժշտահանի շիրիմին։

Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել նաեւ բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ, այդ թվում Արամ Խաչատրյանի թոռնուհի Օլգա Կուզինան: