Մալայզիայի արեւելքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի, գրում է տեղական Star պարբերականը՝ վկայակոչելով որոնողափրկարարական ծառայության հայտարարությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին։ 8 մարդու ճակատագիր անհայտ է մնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունիսի 6-ին Կալիմանտան կղզու Կինաբալու լեռան վրա հայտնաբերվել էր ընդհանուր առմամբ 17 դիակ։





























