Աֆղանստանի Քանդագար նահանգում մեքենան պայթել է ճանապարհամերձ հատվածում տեղակայված ռումբի վրա, որի հետեւանքով զոհվել է 6 հոգուց բաղկացած մի ընտանիք։
Ինչպես հայտնում է Փաժվակ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Թագրոք շրջանում։ Պայթուցիկ սարքը տեղադրել էին Թալիբան շարժման գրոհայինները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























