Իրանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել Արեւմուտքի հետ ատոմային պրոբլեմատիկայի շուրջ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ մասին, ասել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա։

"Առանց նախապայմանների քննարկումներ՝ ահա Իրանի հիմնական դիրքորոշումը ատոմային խնդիրների վերաբերյալ բանակցություններում ",-ասել է Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալությունում (МАГАТЭ) Իրանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրը, հաղորդել էր, որ Իրանը պատրաստ է անցնել ատոմային զենքի պատրաստմանը եւ միայն սպասում է իսլամական հանրապետության առաջնորդ այաթոլա Ալի Համենեի հրահանգին։