Հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել, հաղորդում է Shamshyan.com–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ըստ այդմ, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հայտարարել է, որ նախորդ օրը` երեկոյան ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում` Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարահահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) և նրա որդու՝ 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: