Թուրքիայում Ազգային մեծ ժողովի ընտրություններում շարունակվում են ընտրակեղծիքների մասին տեղեկություններ հրապարակել:

Թուրքական NaberMedyaTV կայքի փոխանցմամբ՝ Անկարայի Դիքմեն Սոքուլո Մեհմեդ Փաշա դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ոստիկանը բռնվել է 3-րդ անգամ քվեարկելու ժամանակ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր՝ հունիսի 7-ին տեղի են ունենում 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։

Թուրքիայում առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածում 53 մլն 765 հազար 231 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին:

Ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն եւ 165 անկախ թեկնածուներ։