Այսօր` հունիսի 7-ին, Կաննում, «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում` «Դեբյուսի»  համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, որը Երևանի ժամանակով ժամը 22:30-ին կհեռարձակվի    Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Զուգահեռաբար համերգը կցուցադրվի նաև Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրաններին: