Մալայզիայի արեւելյան Սաբահ նահանգում 3 օր առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18-ի։ Եվս 2 զոհի ինքնություն դեռեւս չի պարզվել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի զբոսաշրջության նախարար Մասիդի Մանջունին։
Ավելի վաղ հրապարակվել էին 19 զոհերի անուններ, որոնց թվում՝ 9 սինգապուրցի, 7 Մալայզիայի քաղաքացի եւ մեկական չինացի, ֆիլիպինցի ու ճապոնացի։
Սակայն մեկ մալայզիացի, որի անունը հայտնվել էր անհայտ կորածների ցուցակում, իրականում եղել էր Կինաբալու լեռը բարձրացած լեռնագնացների թվում, սակայն նրա անունը չէր արձանագրվել, նշում է Star պարբերականը։





























