Մարտունում N զորամասում հուլիսի 28-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը նոր տեղեկատվություն է տրամադրել ՊՆ լրատվական ծառայությանը, որը քիչ անց կհրապարակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը:
Նա նշեց, որ այդ տեղեկատվության մեջ որեւէ «ցնցող նորություն չկա», եւ ըստ այդմ՝ «կատարվել են դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ եւ նախաքննությունը շարունակվում է»: Տեղեկատվության տեքստն այժմ խմբագրվում է եւ քիչ անց կներկայացվի լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Մարտունու N զորամասում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին հինգ զինվոր եւ մեկ սպա:




























