Հայաստանի տարածքում, հունիսի 9-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: 

 «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունիսի 9- երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+33,

Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+23,

Արցախում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+26: