«Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը Կրասնոդարի մարզի Ջուգբի քաղաքից ուղեւորվում էր Ստավրոպոլի մարզի Գեորգիեւսկ, դաշնային նշանակության «Կավկազ» մայրուղու վրա բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի առավոտյան: Նախնական տվյալներով երկու հոգի զոհվել է: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ստավրոպոլի մարզի կառույցի մամուլի ծառայությունից:

«Ժամը 04:40-ին, Անդրոպովյան շրջանում  «Կավկազ» մայրուղու 308-րդ կիլոմետրի վրա «Կամազ» բեռնատարը բախվել է «Գազել»-ին, որում գտնվել են 14 մարդ, այդ թվում 2 երեխա»,- ասել է մամուլի ծառայության ղեկավար Դեգտարյովը:

Նախնական տվյալներով երեխաներից ոչ մեկը չի զոհվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանության աշխատակիցներն ու բժիշկները: