Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հաստատել է «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանի օգտին քվեարկած անձանց հարցաքննելու փաստը:

Նախարարության աշխատակից Ջեյխուն Սուլեյմանովը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ նախարարություն է կանչվել Ռովշան Նասիրլին` բացատրություն տալու համար: «Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, դա էական է»,- ասել է սպան:

Իր հերթին «Եվրոտեսիլ» մրցույթի ադրբեջանական կողմի կազմակերպիչ, Հանրային հեռուստաընկերության ղեկավար Իսմայիլ Օմարովն ասել է, որ երաժշտական մրցույթը պետք չէ քաղաքականացնել:

Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանի մասնակցին կողմ էին քվեարկել Ադրբեջանի 43 քաղաքացիներ, որոնց բոլորին էլ կանչել են նախարարություն՝ բացատրություններ տալու: