Օգոստոսի 16-ին էլ, ժամը 17.00-ին, ոստիկանության Սեւանի բաժին է դիմել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 1989 թ. ծնված Լուչկեւիչ Վ.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում, ինքը եւ իր փեսացուն՝ Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 1989 թ. ծնված Փիչլինսկի Ք.-ն ծանոթացել են ոմն Արթուրի հետ, որն իր ընկերոջ հետ միասին իրենց հրավիրել է տուն՝ գիշերելու: Իրենք նույն օրվա, ժամը 22.00-ից մինչեւ օգոստոսի 16-ի ժամը 08.45-ը գիշերել են նրանց տանը, որտեղ գիշերը զգացել են, որ ինչ-որ մեկը բացում է իրենց ճամպրուկները, որոնք դրված են եղել կողքի սենյակում, իսկ առավոտյան գալով Երեւան՝ պարզել են, որ ճամպրուկից գողացել են 10 ռումինական լեյ, 60 ռումինական մետաղադրամ, 10 բուլղարական լեւ եւ «Նիկոն» տեսակի թվային ֆոտոխցիկ՝ 200 ԱՄՆ դոլար արժողության:

ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 17-ին, ժամը 01.00-ին, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1984 թ. ծնված Արամ Ս.-ն:

Կատարվում է հետաքննություն: