100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հայտարարել է, որ 2016-ի Ռիո Դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը վերջինը կլինեն իր կարիերայում: Վազորդը նաեւ ցանկություն է հայտնել ուժերը փորձել 400 մ վազքում կամ հեռացատկում:
«Իմ նպատակը 2016-ի Օլիմպիական խաղերն են: Ամենայն հավանականությամբ հենց Ռիոյում էլ կավարտեմ կարիերաս: Ուզում եմ նոր մրցաձեւեր փորձել: Եթե ես ռեկորդներ սահմանեմ նույն մրցատարածություններում` կձանձրացնեմ մարդկանց: Ինչ-որ նոր բան է պետք փորձել: Ես ուզում եմ դառնալ լեգենդար մարզիկ»,- Բոլթի խոսքը մեջբերում է Reuters-ը:



























